Բազային կայանը ռադիոհաղորդիչ սարքավորումներով բաժանորդային սարքի հետ կապի ալիք հաստատելու միջոց է:

Շինարարությունը ներառում է փուլեր.

• Հիմնական կայանի նախագծում

✓ կապիտալ շինարարության օբյեկտի նախագծմանը նախորդող ինժեներական հետազննումների անցկացման համար միջոցառումների իրականացում.

✓ հիմնական կայանի համար նախագծի փաստաթղթերի մշակում ներառյալ հաստատվողմասը և աշխատանքային փաստաթղթերը` համաձայն Պատվիրատուի Ընդհանուր տեխնիկական պահանջներ, ներառյալ հեղինակային հսկողության իրականացումը.

✓ առկա օբյեկտներում GSM/UMTS/CDMA Հիմնական կայանի/Կոնտրոլերի համար (մուտք) նախագծի փաստաթղթերի մշակում ` համաձայն Պատվիրատուի Ընդհանուր տեխնիկական պահանջների.

✓ տրանսպորտային ցանցի օբյեկտների/տարրերի  նախագծային փաստաթղթերի մշակում.

✓ անտենա-կայմային շինությունների նախագծային փաստաթղթերի մշակում` կապի օբյեկտի, տրանսպորտային ցանցի օբյեկտի/տարրի, կապի միջոցներիու անհրաժեշտ սարքավորումների տեղակայման (տեղադրման) նպատակով.

✓ ապահովել մշակված նախագծային փաստաթղթերի պետական փորձաքննությունների անցկացումը` կապիտալ շինարարության օբյեկտի ու կապի օբյեկտի, ինչպես նաև ապահովել պետական փորձաքննության անցկացում` ինժեներական հետազննումների արդյունքների նկատմամբ` ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով.

• Կապի օբյեկտի, տրանսպորտային ցանցի օբյեկտի/տարրի, կապիտալ շինարարության օբյեկտի ստեղծման հետ կապված հողային, շինարարական, շին-մոնտաժային աշխատանքների իրականացում.

✓ բետոնե հիմքերի կառուցում.

✓ գոյություն ունեցող շենքի տանիքին մետաղյա ալեհավաքային հենարանի պատրաստում, առաքում և մոնտաժում.

✓ դաշտային բարձր ալեհավաքային հենարանի համար հիմքերի պատրաստում այդ թվում բարձր ալեհավաքային հենարանի կայծակից պաշտպանության համար հողանցման կոնտուրի պատրաստում բոլոր տեսակի գրունտերի համար.

✓ դաշտային բարձր հենարանի պատրաստում, առաքում և տեղադրում.

✓ հակավանդալային ցանկապատում.

✓ անկերային հենարանի և մետաղական ցանկապատերի   վերակառուցում.

✓ գոյություն ունեցող ցանցային տարրերի ու տրանսպորտային ցանցի օբյեկտների/տարրերի արդիականացում, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների կատարում.

Նախագծված կապի միջոցների և օբյեկտների կառուցումն իրականացվում է մեր ընկերության մասնագիտացված ստորաբաժանումների կողմից: