Հայաստանում հեռախոսային և անլար հաղորդակման կապի անընդհատ աճող պահանջարկը ընկերությանը մղում են հեռահաղորդակցային օբյեկտների կառուցման ոլորտում իր գործունեությունը ընդլայնելուն:

2017 թվականից մենք ավարտեցինք FTTC տեխնոլոգիայի միջոցով լայնաշերտ հասանելիության ցանցերի կառուցման ու շահագործման նախաքծեր և այսօր առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

• աշխատանքային նախագծի մշակում կապի տարբեր համակարգերի մեջմտնող Պատվիրատուի ցանցային օբյեկտների, հեռահար հանգույցի տեղակայման ու շինարարության համար.

• կապիտալ շինարարության օբյեկտի նախագծմանը նախորդող ինժեներական հետազննումների անցկացման համար միջոցառումների իրականացում.

• ցանցի օբյեկտների/տարրերի աշխատանքային նախագծի մշակում՝ ներառյալ գծա-մալուխային շինությունները.

• ապահովել մշակված աշխատանքային նախագծի պետական փորձաքննությունների անցկացումը` կապիտալ շինարարության օբյեկտի ու կապի օբյեկտի, ինչպես նաև ապահովել պետական փորձաքննության անցկացում` ինժեներական հետազննումների արդյունքների նկատմամբ` ՀՀ Օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով.

• հեռահար հանգույցի, ցանցի օբյեկտի/տարրի, ներառյալ գծա-մալուխային շինությունները, կապիտալ շինարարության օբյեկտի ստեղծման հետ կապված հողային, շինարարական, շին-մոնտաժային, տեստային, տեղակայման ու այլ աշխատանքների իրականացում.

• գոյություն ունեցող ցանցային տարրերի ու ցանցի օբյեկտների/տարրերի արդիականացում, ինչպես նաև ապամոնտաժման աշխատանքների կատարում: